Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանի պոպուլիզմի գինը»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանի պոպուլիզմի գինը»․ Սուրեն Սուրենյանց
285
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 01:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Փաշինյանի պոպուլիզմի գինը
Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը շատերի մոտ քմծիծաղ է առաջացնում ոչ թե այն պատճառով, որ մեր հասարակությունն ընդդիմանում է խաղաղության օրակարգին։
Բանն այն է, որ Փաշինյանի անունն ասոցացվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, իսկ դա ասոցացվում է ոչ թե խաղաղության, այլ ցավոտ պարտության, անգամ կապիտուլյացիայի հետ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի ինքնիշխանությունը եռակողմ այդ հայտարարությամբ խայտառակ ձևով սահամանփակվեց։
Մյուս կողմից, Փաշինյանն ասոցացվում է անզուսպ, անպատասխանատու, պսևդո հայրենասիրության, պոպուլիզմի հետ, ինչի գագաթնակետը դարձավ «Արցախը Հայաստան է և վերջ» չմտածված, վտանգավոր հայտարարությունը, ինչն առնվազն լեգիտիմացրեց պատերազմ սկսելու Բաքվի մտադրությունը։ Ահա, դժվար է պատկերացնել, որ նման անպատասխանատու հայտարարություն հնչեցրած պոպուլիստը կարող է դառնալ արժանապատիվ խաղաղության բանաձևի կրողը։
Փաշինյանի նախապատերազմյան էպատաժի զոհը դարձան Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախը։ Եթե խաղաղության նրա ծրագիրը, նույնքան էպատաժային է, ապա երկրին նոր փորձություններ են սպասում»։