Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ամեն ինչում հետևում է հոգևոր հոր բառապաշարին»․ Վահագն Ավագյան

«Ամեն ինչում հետևում է հոգևոր հոր բառապաշարին»․ Վահագն Ավագյան
387
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 16:42

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհավանական է թվում, թե ինչպիսի հսկայական ռեսուրսների են տիրապետում տգետ հասարակությունների վրա իշխող կայսրությունները։ Պարզապես անչափելի իշխանություն ունեն։ Կարող են խոսքով ասել սարին՝ չքվի՛ր և այն կչքվի, կարող են ասել արևին՝ ծագի՛ր արևմուտքում և այդպես կլինի։ Չե՞ք հավատում։
Ինչպե՞ս է հնարավոր լևոնական գաղափարախոսության ջատագով Նիկոլ Փաշինյանին անգամ հանդգնել «ոչմիթիզհողական» ներակայացնել, երբ այդ մարդը ՀԱԿ կուսակցությունից մամուլի խոսանակներ, նախարարներ, դեսպաններ է նշանակել և նշանակում։ Ամեն քայլափոխի Չայխանլի-մայխանլիով լևոնական ծրագիրն է իրականացրել և իրականացնում, ամեն ինչում հետևում է իր հոգևոր հոր բառապաշարին (անգամ պատերազմի օրերին հանպատրաստից հերթական դեբիլությունը դարձրեց պետական քաղաքականություն՝ անջատում հանուն եսիմինչի)։
Արի ու տես, որ մեր հասարակության բացարձակ տգիտության պայմաններում արդեն 30 տարի ընթացող լևոնական քաղաքականության պայմաններում մարդը կարող է հայտնվել Ազատություն TV-ի եթերում և իրեն հարցնեն «ոչմիթիզհողականության վատ հետևանքների» մասին։
Մեր նման հասարակություններում 1+1=2-ից ավելի բարդ դատողություն անելու ունակ մարդիկ ամեն օր տանջվում են՝ իրականության հետ առնչվելով։
Ինչպե՞ս կարող է բանավեճ լինել այն բանից հետո, երբ այդ աշխարհփիլիսոփայության հիմնադիրը իր բերանով ասում է, որ չի հասկանում թուրքերի ագրեսիայի շարունակականության պատճառները և դա կապում է անհատին բնորոշ ինչ-որ հատկանիշի հետ՝ հղում անելով (մեր դեպքում հաղթողի մեծահոգությանը)։ Մտավոր հետամնցության ցուցիչ, իսկ մեզանում «խորհրդավոր մտածող»։
Ինչպե՞ս կարող ենք մրցակցել այս խելագարության մեջ։
Ի՞նչ բառեր պետք է մենք ասենք, ի՞նչ գործողություն պետք է մենք անենք, որ երկու ձեռք, երկու ոտք և մեկ գլուխ ունեցող էակները, իրենց կյանքը գնահատելով, բռնեն իրենց երեխաներին մորթողի ձեռքը»։

Աղբյուրը`   Վահագն Ավագյան