Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Լոսի Քիսոյի էներգետիկ դաշտը չի ընդունում արձանը». համացանցը քննարկում է սկանդալային հայտարարությունը

«Լոսի Քիսոյի էներգետիկ դաշտը չի ընդունում արձանը». համացանցը քննարկում է սկանդալային հայտարարությունը
697
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 23:42

Ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, ով սկանդալային հայտարարությունների համար պարբերաբար հայտնվում է հասարակության քննադատությունների կենտրոնում, այժմ Հայաստանում է:
Այսօր նա այցելել է Շիրակի մարզ, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով քննադատել է Գյումրիի «Մայր Հայաստան» արձանը՝ ընդգծելով, որ տարածքում «տիրում է բացասական էներգիա»:

«Սա սատանայի արձան ա հետևից, երախով նայում ա Շիրակի մարզին: Դրա համար էլ Շիրակը ոտքի չի կանգնում, համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը»,- հայտարարել է նա:
Համացանցում օգտատերերը սկսել են քննարկել և քննադատել Հալաջյանի այս հայտարարությունները: