Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյան

«Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյան
284
Կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ., 15:44

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է
ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ և դատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, ևս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այդ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։
Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատազախը առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլեւս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանը արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն եւ երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այդ հիմքը ևս այլևս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։
Եվ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաև վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։
Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է եւ ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը»:

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան