Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առաջարկում եմ սթից հարցերի քննարկման վրա էներգիա չվատնել». Ռուբեն Մելիքյան

«Առաջարկում եմ սթից հարցերի քննարկման վրա էներգիա չվատնել». Ռուբեն Մելիքյան
258
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 03:06

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Էն Հաղարծինի ծառը, այնուհանդերձ, «աշխատում էր» ու պահած ցանկությունները կատարում էր։ Ընդ որում՝ երբեմն շատ արագ ու որակով։
Օրինակ, ասում են՝ այն հայտնի տղան (էն որ ծառը կոտրեց) մտքում պահել էր հայտնի դառնալու ցանկությունը…
Ու առհասարակ, առաջարկում եմ սթից հարցերի քննարկման վրա էներգիա չվատնել։ Ու ոչ ոք հաստատ չի ապամոնտաժի ո՛չ Մայր Հայաստանի, ո՛չ էլ Հայր Մայաստանի արձանը։ Ընդամենը հերթական աղմկումն է, որ 1-2 օրից կմարի։
Եկեք մտածենք, արտահայտվենք ու հատկապես՝ գործենք իրակա՛ն հարցերի շուրջ»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան