«Պարզվում է՝ աղոթքների հատուկ խումբ կա». Կարեն Անտաշյան
![]() 257 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 22:24 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ աղոթքների հատուկ խումբ կա, որտեղ մարդիկ գրում են իրենց չհղիացող կանանց, հիվանդ երեխաների, ընտանիքի վատառողջ այլ անդամների, զինվորների, այլ կարիքներով հարազատների մասին և թախանձագին խնդրում 60 հազարից ավել անդամ ունեցող խմբի անդամներին աղոթել նրանց համար։ Այսպես ասած՝ հայտ են բացում աղոթքի համար։ Ինձ հետաքրքիր է, այս համայնքի անդամները զուտ տեխնիկապես ինչպե՞ս են պատկերացնում իրենց խնդրանքների կատարումը, այսինքն՝ ենթադրում են, որ բարձրյալի մոտ ռեյտինգային համակարգ է գործում, և որ աղոթքը կամ խնդրանքը ինչքան շատ լայք, հավատացյալի միջնորդություն հավաքեց՝ էնքան ավելի հավանական է, որ կատարվի՞ այդ խնդրանքը, կամ միգուցե ուղղակի աղոթքների ու աղոթողների նվազագույն շեմ կա, որ պետք է հաղթահարե՞լ՝ որ ձայնդ վերևներում լսելի դառնա։ Չէ լուրջ ե՞րբ ու ո՞նց սկսվեց Հայաստանում էս խավարամտության համաճարակը, ով ներշնչեց մարդկանց, որ իրենք ազատված են մտածելու ու պատասխանատվություն ստանձնելու պարտականությունից։ Վերջին օրերին լրահոս լցնող թեմաները խորը հուսահատության են մատնում ինձ, ես սա Հայաստանի հետ պատահող չարքիներից մեծագույնն եմ համարում, շատ, շատ վախենալու բան։ Ո՞ւր կորավ սրամիտ, խելոք, իմաստուն ժողովուրդը և ո՞նց հայտնվեց փնթի, անպատասխանատու, ագրեսիվ, անհանդուրժող, խավարամիտ մարդկանց այս փաղանգը»: Աղբյուրը` Կարեն Անտաշյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
