«Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»». Վահե Հակոբյան
![]() 322 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 23:24 «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ԱԺ-ում իր ներկայությամբ տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին: «Դուք ելույթ եք ունենում, Ձեզ էնտեղից ինչ-որ մեկը ռեպլիկ ա անում, և Դուք ասում եք՝ «Արան դու ես, ա՛յ տվար»,- Հակոբյանի խոսքը հարցազրույցի ժամանակ մեջբերեց լրագրող Պետրոս Ղազարյանը: Ընդդիմադիր պատգամավորը, հակադարձելով լրագրողին, ասաց. «Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»: Սխա՛լ ա սղագրած: Էական չի՝ ինչ եմ ես ասել»: -Ո՛չ, շատ էական է,- նրան հակադարձեց Պ. Ղազարյանը: -Լա՛վ, օքեյ, իսկ ի՞նչ են ինձ ասում էնտեղից,- հարցրեց Հակոբյանը Ղազարյանին: -Չէ՛, հլը սկսենք, թե Դուք ինչ եք ասում: Ձեր խմբակցության ղեկավարը շիշ ա շպրտում, Դուք «տվար» եք ասում, ու Դուք ասում եք՝ իրենք դա պլանավորե՞լ էին: -Մի հատ էլ եմ ասում (սա թող հանկարծ չդիտվի որպես արդարացում): Ինքը ինձ ասում ա՝ «արա», ես իրան ասում եմ «արան դու ես, այ տղա»: Ու արդեն դրանից հետո իրանք երեքով իջնում են, այնտեղ արդեն պլանավորած էր՝ ով պետք ա հետևից գա: Առնետների նման հարձակվում են,- ասաց Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
