«Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար». Տիգրան Աբրահամյան
![]() 295 Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 10:42 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները։ Նախ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։ Երկրորդ՝ պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ հատկապես մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։ Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը։ Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող դրական ազդակների մասին, լրիվ անտրամաբանական է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
