Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շեֆին արդարացնելու ու քծնելու համար պատգամավորը կարող է նաև կեղծել»․ Լ․ Եղիազարյան

«Շեֆին արդարացնելու ու քծնելու համար պատգամավորը կարող է նաև կեղծել»․ Լ․ Եղիազարյան
610
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 16:18

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շեֆին արդարացնելու ու քծնելու համար պատգամավորը կարող է նաև կեղծել։
Տարիներ առաջ Արթուր Ղազինյանը իր հոդվածներից մեկում Ղարաբաղը 1998 թվականին բանակցային գործընթացից դուրս թողնողին համարել էր դավաճան։
Այսօր նա պնդում էր, որ ամսաթիվը ինքը սխալմամբ է գրել 1998, 1997-ի փոխարեն, որպեսզի կարողանա այդ քայլը վերագրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ մաքրելով Քոչարյանին։
Մեր աչքի առաջ սույն դասախոսը պատմություն է կեղծում։
Ողորմելի վիճակում են «Հայաստան» դաշինքի անդամները, որոնք ստիպված են ամեն քայլափոխի սրբագրել Քոչարյանի հակապետական գործունեությունը»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան