«Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ առանց նախապայմանների». Լավրով
![]() 309 Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 17:24 «Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Ինչպե՞ս եք տեսնում այդ հարցի լուծումը»,- Մոսկվայում ասուլիսի ժամանակ դիմելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ հարցրել է լրագրողը: «Եթե անկեղծ լինենք, նոյեմբերի 9-ի համաձայնագրում հարցը վերաբերել է այն ռազմագերիների վերադարձին, որոնք գերության մեջ են գտնվել այդ պահին: Այժմ ադրբեջանցիներն իրենց մոտ են պահում մեծ թվով հայ զինծառայողների, ովքեր այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ և՛ ՌԴ նախագահը, և՛ մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կոչ անելով նրանց առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Դա կլինի վստահության այն չափը, որն այժմ մեզ չի բավարարում»,- պատասխանել է Սերգեյ Լավրովը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
