Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հավատա՞լ Էրդողանի հայտարարություններին, թե՞ չհավատալ»․ Հակոբ Բադալյան

«Հավատա՞լ Էրդողանի հայտարարություններին, թե՞ չհավատալ»․ Հակոբ Բադալյան
250
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 21:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հավատալ Էրդողանի հայտարարություններին՝ Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ, թե՞ չհավատալ: Քննարկման ուղղություններից է:
Էս առիթով հիշեցի տարիներ առաջ մի դեպք խորհրդարանում: ԵԽԽՎ-ում ընդունվել էր Հայաստանի համար անբարենպաստ բանաձև: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, որ այն ժամանակ պատգամավոր էր, խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «նավթի հոտ է գալիս» բանաձևից:
Այդ շրջանում ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում որոշակի լարվածություն կար ՀՅԴ ու ՀՀԿ թևերի միջև: Հաջորդ ասուլիսը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանինն էր: Մեջբերեցի Վահան Հովհաննիսյանի գնահատականը և հարց ուղղեցի, թե ինքն ինչ կարծիքի է: «Ես փաստաթղթերից հոտ չեմ քաշում, ես աշխատում եմ փաստաթղթերի հետ», պատասխաեց Տիգրան Թորոսյանը, մի քիչ «կսմթելով» ԵԽԽՎ պատվիրակության ՀՅԴ-ական ներկայացուցիչներին:
Էրդողանի հայտարարություններից պետք է ոչ թե «հոտ քաշել» այս դեպքում՝ հավատալ, կամ չհավատալ, այլ աշխատել դրանց «հետ», դրանցով, որքան կստացվի, որքան հնարավոր է: Եթե խոսում է այդ մասին, այն էլ վերջին օրերին հաճախակի, ուրեմն ունի դրա հետ կապված որևէ անհրաժեշտություն: Պարզ է, որ Հայաստանի հետ հարաբերության անհրաժեշտություն չէ, որ ունի: Բայց, տեսնելով իր անհրաժեշտությունները, մենք, բնականաբար, պետք է փորձենք այդ համատեքստում մեր անհրաժեշտություններն հնարավորինս առաջ տանելու համար, որքան կստացվի:
Իսկ մեր անհրաժեշտությունների շարքում, ինչպես նշել եմ մի քանի անգամ, նվազագույնը Թուրքիայի հետ ուղիղ քաղաքական շփումների մեխանիզմի հասնելն է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան