Հայտնի է՝ ՔՊ-ական որ պատգամավորն է հարվածել Գեղամ Նազարյանի աչքին. «Ժողովուրդ»
![]() 263 Չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ., 09:10 «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից: Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով գլխավոր դերում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել: Թերթի տեղեկություններով՝ իշխող ուժի պատգամավորների գործողությունների մասով մանրամասն տեղեկատվություն է փոխանցված իրավապահ մարմիններին: Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Բաբայանն էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին եւ առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
