Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ճգնաժամ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում»․ Սուրեն Սուրենյանց

«Ճգնաժամ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում»․ Սուրեն Սուրենյանց
237
Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 02:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ճգնաժամ՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում
Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են։ Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ ինքն է հրաժարվել ԵՄ հերթական աջակցությունից (75 միլիոն դոլար), Բրյուսելը պնդում է, որ ինքն է հրաժարվել աջակցելուց, որովհետև Վրաստանը չի կատարել «տնային աշխատանքը»։
Պանդեմիան շատ բան փոխեց աշխարհում․ Արևմուտքում սկսեցին ավելի հաշվենկատ դառնալ ծախսված գումարների հարցում ու պարզվեց, որ հետխորհրդային «արևմտամետ» Վրաստանում ու Ուկրաինայում արևմտյան փողերի հաշվին ձևավորվել են կոռուպցիոն համակարգեր, որոնք իրենց որակով շատ չեն տարբերվում հարևան երկրների «մենթալիտետային» ռեժիմներից»։