Էրդողանը կատարել է հերթական մեգանախագծի հիմնարկեքը

Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի Գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Նոր կենտրոնի համար հատկացվել է 12 մլն. 620 հազ. քառակուսի մետր տարածք: Այնտեղ են տեղակայվելու Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբի անձնակազմը՝ ցամաքային զորքերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ հրամանատարությունները՝ ընդհանուր 15 հազար հոգանոց անձնակազմով:
Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. մայիսի 19-ին՝ Թուրքիայի Հանրապետության պատմության համար ևս մեկ խորհրդանշական օր: Այդ օրը համարվում է Աթաթուրքի գլխավորած թուրքական «ազգային-ազատագրական» պայքարի սկիզբը և Թուրքիայում նշվում է որպես Աթաթուրքի հիշատակի օր, ինչպես նաև Երիտասարդության և սպորտի տոն:
Նշենք նաև, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 տարին, գրում է Ermenihaber-ը:


«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
141Երեկ, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
194Երեկ, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
115Երեկ, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
140Երեկ, 13:54
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
23623.09.2026, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
24123.09.2026, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
31922.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
114121.09.2026, 18:24