Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրքիան տարածաշրջանում չի պատրաստվում խաղաղության». Վարուժան Գեղամյան

«Թուրքիան տարածաշրջանում չի պատրաստվում խաղաղության». Վարուժան Գեղամյան
247
Չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ., 22:24

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։
Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։
Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության»: