«Ավարտին է մոտենում «Ռուսական կայսրություն» կոչվող մի ամբողջ պատմական դարաշրջան». Վահե Գասպարյան
![]() 449 Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 21:34 Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վլադիմիր Պուտինի ԽՍՀՄ (Ռուսական կայսրության) վերականգնման ցնորքը շուտով կտապալվի: Ռուսական կայսրություն կոչված այս չարիքը, որը դարեր շարունակ պատճառ է հանդիսացել հարևան ժողովուրդների տառապանքների, շուտով կկանգնի պատմության դաժան դատաստանի առջև: Ավարտին է մոտենում «Ռուսական կայսրություն» կոչվող մի ամբողջ պատմական դարաշրջան։ Չարիքի այս կայսրությունն ավարտում է իր սև առաքելությունը Հարավային Կովկասում։ Այն հեռանալու է՝ մեր տարածաշրջանի ժողովուրդների հիշողության մեջ դեռ երկար տարիներ թողնելով մռայլ հուշեր, անեծքի և ատելության զգացմունք։ Քաղաքակիրթ աշխարհի հզորներն այլևս մտադիր չեն հանդուրժել Ռուսական կայսրության միջնադարյան ժամանակներին բնորոշ վարքը։ ԱՄՆ և դաշնակիցները վերջնագիր են ներկայացրել պուտինյան ռեժիմին և այն շուտով կավարտվի։ Պուտինյան հանցավոր ռեժիմը տապալվելու է և կանգնելու է պատմության դատաստանի առջև: Ռուս-թուրք-ադրբեջանական վերջին և հուսահատ քայլերը նպատակ ունեն մեզ՝ հայերիս, ստիպել ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տակ, որը կօրինականացնի իրենց սանձազերծած բարբարոսական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Դա լինելու է Հայ ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը: Հայ ժողովրդի ցասումը ցունամիի պես կսրբի երկրի ներքին թշնամիներին և Հայաստանը կբռնի ապագաղութացման, ազգային պետության վերածննդի և կայուն զարգացման բաղձալի ճանապարհը: Նախկին կրեմլահպատակ ռեժիմների այն գործակալները, որոնք դեռ սա չեն գիտակցել, լավ կլիներ անեն դա քանի դեռ ուշ չէ, իսկ ովքեր պատրաստ չեն գիտակցել սեփական սխալները և ապաշխարել, շատ շուտով կկանգնեն Հայ ժողովրդի (Հայկական Նյուրնբերգի) դատաստանի առջև»: Աղբյուրը` Վահե Գասպարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
