«Փաշինյանը պետք է առնվազն 1 օրինակով ասեր՝ ինչ դրական ուղերձներ կան Թուրքիայի կողմից». Գեղամ Մանուկյան
![]() 335 Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 22:36 «Փաշինյանը պետք է առնվազն մեկ օրինակով ասեր, թե ինչ դրական ուղերձներ կան Թուրքիայի կողմից»,- այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով Կառավարության ծրագրում կան վտանգավոր տարրեր. «Ձևակերպված էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի ոչ թե նոր հակամարտությունների ստեղծման․․․ այլ տարածաշրջանային համագործակցության նոր ազդակ»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում հայկական լոբբիստական կառույցները, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվ գործունեություն են ծավալում Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ դրույթ գործարկելու շուրջ կամ օրենսդրական ուժ տալու, և դա Թուրքիան փող-փող անելով է ընդունելու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման ձևակերպումը ՀՀ Կառավարության ծրագրում պետք է դառնա համագործակցության․․․ Եվ վերջապես՝ Էրդողանը հստակ ասաց՝ «Ճանաչում ես իմ սահմանները, հրաժարվում ես Արցախից, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում ես Ցեղասպանության միջազգային ճանաչումից և նստում ենք իրար հետ խոսելու»»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
