Մանե Թանդիլյանը՝ ԼՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին
![]() 620 Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 23:54 «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է ԼՀԿ-ից դուրս գալու պատճառները, ԱՀ Սոցապ նախարար դառնալու հանգամանքը: «Ես պատրաստվում էի մեկնել արտասահման՝ բուժման նպատակով, բայց սկսվեց պատերազմը, վերջինը առաջնահերթություն էր, և ինչպես բոլորը, այնպես էլ՝ ես, գտնում էի, որ հնարավոր չէր ապրել պատերազմի պայմաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ անձամբ դիմել է ԱՀ նախագահին՝ ցանցկացած հարցով օգնելու պատրաստակամությամբ և ստացել է նախարարի պաշտոնի առաջարկ: «Ամռանը մեկնեցի արտասահման, որոշ ժամանակով վերականգնեցի առողջությունս, ու հետո արդեն ԱՀ նախագահի հետ խոսեցինք, որ այս պահին Արցախի առջև ծառացած սոցիալական խնդիրները լուծված են...: Իրականում պաշտոնավարումս է Արցախում ավարտվել, բայց գործունեությունս շարունակվում է»,- ասել է նա: Թանդիլյանի խոսքով՝ Արցախ տեղափոխվելով՝ իր քաղաքական գործունեությունը լրիվ այլ բովանդակություն է ստացել. «Ինձ համար թե՛ կուսակցությունը, թե՛ պաշտոնը միայն միջոց են: Իմ գնահատմամբ՝ այն ինչ կարող էի անել այդ ձևաչափով (նկատի ունի ԼՀԿ-ի կազմում լինելու ժամանակահատվածը,- խմբ.), կարծում եմ, հասել էր սահմանի որոշակի լիմիտների: Նաև հասկացա, որ ես այլ բան եմ պատկերացնում և ուզում մեր երկրի համար: Դա էր ԼՀԿ-ից դուրս գալու պատճառը»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
