«Ամեն օր ավելի ենք մոտենում բռնապետությանը». Գարեգին Միսկարյան
![]() 281 Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 17:24 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելի ու ավելի է վերականգնում և ուժեղացնում Սերժ Սարգսյանի թողած օլիգարխիկ համակարգը, ամեն օր ավելի ու ավելի է կենտրոնացնում կառավարումն իր ձեռքում, ամեն օր մենք ավելի ու ավելի ենք մոտենում բռնապետությանը։ Առաջին քայլով վերցրեց կենտրոնական իշխանությունը՝ ԱԺ-ում որպես ընդդիմախոս ունենալով հանրության մեծամասնության կողմից մերժված քաղաքական ուժերի, որոնց բարձրացրած աղմուկին ավելի շատ «հիմնավորում» է բռնապետական կարգի հաստատման միտված քայլերի արդարացված լինելը, քան տանում դեպի ժողովրդավարություն։ Զուգահեռ քաղաքական դաշտ բերեց «նորաթուխ» օլիգարխիայի իր թեկնածուներին՝ Սուքիասյանին, Արսենյանին, զուգահեռ հներին՝ առաջին փուլում՝ Սամվել Ալեքսանյանին, երկրորդ փուլում՝ Գագիկ Ծառուկյանին, երաշխիքների դիմաց «ուղարկեց տուն»։ Հաջորդ քայլով փորձեց արտախորհրդարանական քաղաքական ուժերի լոյալությումը շահի, հանդիպումների ձևաչափով, լսել նրանց որպես «ժողովրդի հայր»։ Մի մասը կերան այդ երկնային մանանան, մի մասին դա չբավարարեց։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրանք շուտով կստանան «առաջարկ, որից չեն կարող հրաժարվել», դա կլինի պաշտոնների տեսքով։ Հենց այս օրերին ընթանում է մարզային «էլիտայի» փոփոխության գործընթաց։ ՏԻՄ ընտրություններին գնում ենք բացառապես «պաշտոնակատարներով»։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ-երում այս կամ այն կերպ ստեղծել է մի վիճակ, երբ կառավարիչները (ԺՊ) իր մարդիկ են և իր թեկնածուն են առաջիկա ՏԻՄ ընտրություններում։ Դա նշանակում է, որ փորձելու է նրանց միջոցով վարչական ռեսուրսն օգտագործել նրանց իսկ՝ իր նշանակած ԺՊ-ների վերարտադրության համար։ Այդպիսով Փաշինյանն իր բռնապետությունը կառուցելու ճանապարհին նույն տրամաբանությամբ ինչ-որ Սերժ Սարգսյանն էր, կչեզոքացնի հնարավոր ռիսկերը և դեմագոգի ու պոպուլիստի իր կառավարումը կփոխարինի իր օլիգարխիկ համակարգի վրա հենված բռնապետության։ Ես սա չեմ գրում, ակնկալելով, որ էս գրառումը կկանխի այդ պրոցեսը, այլ գրում եմ իմ այն ընկերների համար, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված եմ էս կործանարար գործընթացի մեջ։ Դուք տեղեկացված եք, և Նիկոլ Փաշինյանի բռնապետության հաստատման մեջ հավասարապես կիսում եք պատասխանատվությունը։ Հետո չասեք, որ չեք իմացել...»: Աղբյուրը` Գարեգին Միսկարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
