«Հայաստանի թուրքամետ իշխանության ղեկավարն Էրդողանի խոսքերը դրական որակեց». Վարուժան Գեղամյան
![]() 335 Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 16:06 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարադրել էր այն նվաստացուցիչ ու պետականակործան նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման դիմաց։ Իսկ այսօր Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը, կառավարության նիստում, Էրդողանի խոսքերը, ըստ էության, դրական որակեց՝ պնդելով, որ դրանցում տեսնում է «հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։ Շտապեմ ասել, որ թուրքական կողմում հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խոսք չկա, այլև չկա անհրաժեշտություն այն գործարկելու։ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան (կից քարտեզում երևում է այդ նոր երթուղին)։ Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»։ Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման։ Ըստ այդմ՝ կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»։ Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի»։ ![]() Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54

