«Չին-ամերիկյան հակամարտությունը վտանգում է ոչ միայն այդ երկրները, այլ ամբողջ աշխարհը». Սի Ցինպին

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտությունը վտանգի տակ է դնում ոչ միայն այդ երկրները, այլ նաև ամբողջ աշխարհը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցինպինը՝ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը հանգեցրել է բարդությունների՝ չին-ամերիկյան հարաբերություններում: Ստեղծված իրավիճակը չի բավարարում ո՛չ երկու երկրներին, ո՛չ էլ մյուս գերտերություններին:
Սպիտակ տան մամլո-ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը ոչ միայն համընկնում են, այլև՝ տարբերվում: Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաև պատասխանատվության ապահովումը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որպեսզի մրցակցությունը չվերածվի հակամարտության:

«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան
1615:00
«Մենք դեռ չգիտենք՝ կգնանք արտահերթի, թե ոչ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:54
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազնին (տեսանյութ)
4214:48
«Եթե մեր էմոցիաներին տուրք տանք, կարող է՝ էդ մարդուց քիչ բան մնա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4514:36
«Ես երբևէ ձեր մոր մասին խոսե՞լ եմ». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6514:30
«Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5814:24
«Այստեղ ունեք սուբյեկտ, որը մարդկանց ընտանիքներին է նկարում լողափում, տարածում». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4814:18
ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարցեր են պարզաբանում (տեսանյութ)
5514:00