Խաչատրյանը՝ կնոջ հաշվեհամարին փոխանցված գումարի և չհայտարարագրված բնակարանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցեր ուղղեցին նաև իր ընտանիքի անդամների ունեցվածքի, այդ թվում՝ կնոջ դրամական փոխանցումների, գույքի և նյութական այլ միջոցների մասին:
Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով է, օրինակ, իր կնոջ հաշվեհամարին փոխանցվել ավելի քան 2 մլն դրամ և 1600 դոլար՝ նշելով, որ դա իր՝ Եվրոպա ուսման մեկնած դստեր կարիքների համար է փոխանցվել։
Հարց հնչեց նաև, թե ինչու իր կնոջ հայտարարագրում նշված չէ, որ բնակարանի համասեփականատեր է: Խաչատրյանը հարցին կատակով պատասխանեց. «Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»:
Նրա պարզաբանեց, որ կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի ծնողները բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքի փոքր բնակարանում՝ մոտ 50-60 քմ մակերեսով: Եվ կինը, երբ տարիներ առաջ ձեռք են բերել բնակարանի սեփականության վկայականը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել, ինչպես՝ ընտանիքի մյուս անդամները:
Անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարագրում չկա նշված այդ բնակարանը, Խաչատրյանն ասաց՝ «ինչ-որ շփոթմունք է եղել»:

«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
37Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
45Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
73Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
53Երեկ, 22:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
62Երեկ, 22:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
73Երեկ, 21:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
69Երեկ, 21:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
76Երեկ, 21:06