Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց
![]() 291 Ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ., 13:54 Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով։ Իշխող խմբակցությունը, սակայն, դեմ արտահայտվեց՝ հիշեցնելով ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով․ «Այո՛, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չեն, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա»,- նշեց նա: Այսպիսով, Արցախի հարցերի հանձնաժողով ունենալու նախագիծը չընդունվեց․ ՔՊ-ական 7 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց, ընդդիմադիր 4 պատգամավոր՝ կողմ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
