Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանը

«Սիսիան ինֆո» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում (հիվանդանոցից- ավտոշուկա ճանապարհին)։
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին՝ ժ.12:30-ին նույն վայրից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։
Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին...
Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957 թվականի մայիսի 10-ին, Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել և բնակություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի,ավագը՝ արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝ մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։
1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ՝ շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ-արևելյան շրջանի գյուղերի ազատագրմանը և պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10-ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։
1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ, Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։
1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում՝ որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է՝
1․ «Մարտական ծառայություն» մեդալ, թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։
2․ «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։
3․ «Վազգեն Սարգսյան» մեդալ,թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։
4․ « ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։
5․ «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։
6․ «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։
7․ «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։
Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը, լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28-ին, որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ և հերոսացել՝ ունենալով հոր փառահեղ օրինակը»։

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
6203:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
8600:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
80Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
104Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
144Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
78Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
77Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
72Երեկ, 21:54