«Հարցականի տակ է դրվում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարը». Վ. Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միջպետական ճանապարհին վերահսկողության հաստատումը հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները: Առանց կայուն ու ապահով տրանսպորտային կապի գոտին չի կարող դրական արդյունք ապահովել՝ ծառայելով նախևառաջ որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների կարևոր, համակարգաստեղծ օղակ:
Այս առումով ամենևին պատահական չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարության օրակարգում գրեթե բացակայում էր ու առ այսօր շարունակում է բացակայել Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրները: Վերջիններս, անշուշտ, առաջացել են դեռ նախքան 2018-ի համահայկական ողբերգությունը: Խոսքը, մասնավորապես, հողատարածքների օտարման գործարքների մասին է: Սակայն դրանց անտեսումը նոր պսևդո-իշխանությունների կողմից ի սկզբանե վկայում էր Իրանի հետ հարաբերությունների սնանկացման միտումների մասին, ինչը լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարության մեջ»:

«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
6014:12
«Սրա վերջը շատ վատ է լինելու». Սուրեն Սահակյան
162Երեկ, 23:48
Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է
149Երեկ, 21:30
«Ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
168Երեկ, 11:18
Ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով
40328.06.2026, 12:11
«Խաղողը ո՞նց են իրացնելու»․ Ոսկան Սարգսյան
30027.06.2026, 10:42
«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իրական վարկանիշը 30 տոկոս է». Ոսկան Սարգսյան
37826.06.2026, 16:54
«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»․ Արթուր Պապյան
37126.06.2026, 09:54