«Վազգեն Սարգսյանն ասաց՝ ուժային նախարար եք չէ՞․ ուրեմն՝ գնդակահարե՛լ». Աղվան Վարդանյան
![]() 1548 Երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ., 17:18 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին պատմություն հիշեց՝ կապված Վազգեն Սարգսյանի հետ. «1999 թվական. Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նայում է տնտեսությանը, պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարներին, ասում՝ հանդիպեք, ասեք՝ պարտքը վերադարձնեն: Մի շաբաթից կանչում է, զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը ասում է՝ չորսի հետ պայմանավորվել եմ, կվճարեն, հինգերորդի հետ հանդիպեցի, ասացի՝ պետության փողը պիտի վերադարձնես, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ.... Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Սարգսյանը, այո՛, ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը: Գալիս են, ներս մտնում, վրան չի նայում, գոյություն չունի: Դուք ուժային նախարար եք չէ՞, այո՛, դե ուրեմն՝ գնդակահարե՛լ... Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Կատարե՛լ, պարո՛ն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը: Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր»: Վարդանյանը պարզաբանում է՝ ինչու է ներկայացնում այս պատմությունը. «Անցել է 22 տարի, մարդիկ դուխավորվել են, փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին: Համարձակության համար 22 տարի էր պե՞տք... Չեք կարողանալու սիմվոլներին ոչնչացնել: Միջանկյալ մի հարց՝ էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաև ՀՀ կառավարություն»: Ավելի ուշ, արձագանքելով Աղվան Վարդանյանի ելութին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարեց. «Այո՛, Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատմության մեջ կմնան, Վազգեն Սարգսյանը՝ իր ձևով, պարոն Քոչարյանը՝ իր, իսկ թե ինչ ձևով կմնան, այ դա արդեն շատ-շատ տարբեր ու վիճելի խոսակցություն է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
