«Արցախի ամայացումն ու ամպուտացիան սկսվեց 2018-ի հակաարցախյան շարժումից». Վահե Դավթյան
![]() 442 Երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ., 22:36 «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Բոլոր նրանց, ովքեր զառանցում են, որ «եթե Արցախն այդքան սիրում էիք, չդարձնեիք այն ամայի տարածք, զարգացնեիք», տեղեկացնեմ, որ 2014թ. հուլիսին ռուսական РБК-ն անվանեց Արցախը «անդրկովկասյան վագր»՝ հաշվի առնելով հանրապետության արագ տնտեսական աճը: 2015թ. արդյունքներով Արցախի տնտեսական աճը կազմեց 9,1%, 2016-ին՝ 9,2%: Ընդ որում՝ 2007թ. այդ ցուցանիշը կազմել է 8,8%՝ կտրուկ աճ արձանագրելով 2008-ին՝ հասնելով 14,3%-ի: Ընդհանուր առմամբ, 2000-ից ի վեր Արցախի տնտեսական աճը միջինում կազմել է 10,5%, իսկ 2019-ին՝ 10,3% (ՀՆԱ-ն՝ 713 մլն դոլար), ինչը լավագույն ցուցանիշներից էր չճանաչված պետությունների շարքում: Էլ չեմ խոսում ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Արցախի ինստիտուցիոնալ զարգացման օրինակելի դինամիկայի մասին: Արցախի ամայացումն ու դրա ամպուտացիան Հայոց աշխարհից սկսվեց 2018-ի ընդգծված հակաարցախյան շարժումից, որը մինչ օրս որոշ թերուսներ «հեղափոխություն» են անվանում»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել է կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով
2523:06
Հորմուզի նեղուցում նավթատարների երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է
23918:27
«Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով ՀՀ-ում կարող է լինել 1.2-1.7% գնաճ». Մարտին Գալստյան (տեսանյութ)
17015:36
Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը որոշակի պայմաններով
528Երեկ, 23:30
«Այսօր որևէ խոզ գոճի չի ունեցե՞լ»․ Էդգար Ղազարյան
376Երեկ, 15:24
«Լավ կանեն՝ ներկայացնեն թեկուզ չորս արտաքին ներդրումային տպավորիչ օրինակ»․ Հակոբ Բադալյան
276Երեկ, 13:24
«Տավարի մսի գինը շուտով հատելու է 4000 դրամի հոգեբանական շեմը». Դերենիկ Մալխասյան
328Երեկ, 03:06
Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
77315.03.2026, 21:37
