Իշխանությունները Վիտալի Բալասանյանին Արմեն Չարչյանի մոտ բանագնաց են ուղարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձևով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:
Թերթը փորձել է այդ հարցի հետ կապված զրուցել Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:
«Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակել է փաստաբանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Եթե Ուկրաինան զիջի Սլավյանսկն ու Կրամատորսկը, պատերազմը կարող է տեղափոխվել Դնեպրոպետրովսկի մարզ»․ Զելենսկի (տեսանյութ)
2815:19
«Որն է ընդդիմության անելիքը»․ Արմեն Աշոտյան
3215:12
«Ռուս «հումանիստները» 21 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ»․ Զելենսկի (տեսանյութ)
11614:48
«10 փաստ, որ ներկայացրել եք դուք, բայց հետագայում սուտ են դուրս եկել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4914:42
«Ղալաթ են անում, ճնշում են, դո՛ւրս եկեք փողոցներ, ցո՛ւյց արեք, ո՞վ է ճնշում, ուզում եմ իմանալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5114:18
«Տպավորություն է՝ պետական կառավարական համակարգը հանրապետականացվում է»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5613:48
«Ասում են՝ Պուտինը Նիկոլի ուսին տպտպացրեց, «աչքով տվեց», էդ սաղ խաղեր են․ այս ամեն ինչը շատ ավելի լուրջ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5813:42
«Տեսել են՝ մարդը քայլելով գալիս է. կրակեի՞ն, սպանեի՞ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:30