«Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է. իրանական գավառներից մեկի անվանումն է»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Համատարած տգիտությունը պատել է շատերին։
Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։
Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում, հետևաբար խոսել միայն Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին՝ տգիտություն է։
Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելու համա՞ր։
Եթե ոչ, ապա ինչո՞ւ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում «Սովետական Ադրբեջանի» սահմանների անքակտելիության մասին։
Հազար եմ ասել ու գրել, որ «Ադրբեջան» անվանումով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին՝ թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։
Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է և իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։
1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։
Հասկացանք՝ պատերազմում պարտվել ենք, բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։
Մնում է Երևանն էլ էրիվան անվանեն ու վերջ»։

«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
5012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
6611:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
4911:42
«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5311:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
8111:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
7010:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6610:36