«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում: Այս մասին այսօր «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ՝ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք երկու երկրի միջև հարցերի համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:
Թրեյսին նաև պատասխանել է Սյունիքի մարզում ադրբեջանցիների ներկայության մասին հարցին.
«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո։ Այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», – ասել է Թրեյսին։

«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
5012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
6611:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
4911:42
«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5311:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
8111:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
7010:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6610:36