«Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։ Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը, կապիտուլյանտի գլխավորությամբ, շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունն ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։ Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանն ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։
Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից»։

Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել է «աղքատ աղետ» և կոչ արել նավթ արդյունահանել
415Երեկ, 22:33
«Ուկրաինան հարվածել է Ստավրոպոլի երեք նավթային պահեստների». Զելենսկի (տեսանյութ)
417Երեկ, 16:53
ԵՄ-ն պահանջել է Կարիբյան ավազանի երկրներից դադարեցնել ներդրումային ծրագրերի միջոցով քաղաքացիություն շնորհելը
486Երեկ, 12:11
«Սաակաշվիլու ողբերգական պատմությունն ուսանելի է հետխորհրդային երկրների համար»․ Թաթուլ Հակոբյան
391Երեկ, 03:06
«Օդորակիչը մեքենայում. օգուտներն ու հնարավոր ռիսկերն առողջության համար»․ Արմեն Մուրադյան
323Երեկ, 02:06
«Եթե Մարուքյանը չհրապուրվեր պաշտոնով, Դավիթը կշարունակեր գործունեությունը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
310Երեկ, 01:06
«Ընդդիմությունը միասնական ճակատով չգնաց, հիմա Փաշինյանը «սատկացնում» է»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
294Երեկ, 00:42
«Հիվանդ երևակայության հիմքով են կալանավորում, արատավորում բարի համբավը, խոշտանգում»․ Դերենիկ Մալխասյան
22618.07.2026, 23:42