«Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավ-արևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում։ Լեռնային մարզերում ցերեկային ժամերին սպասվում է հիմնականում 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 32-35 աստիճանի սահմաններում, իսկ հովտային գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկը սպասվում է 35-37 աստիճան։
Հուլիսի 20-21-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-25-ին հյուսիսային մարզերի առանձին հատվածներում ուշ երեկոյան կդիտվեն կարճատև անձրևներ, երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արմավիրում նաև Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժգնացում մինչև 16մ/վ արագությամբ»։

«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
5801:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
6201:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
10300:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
8300:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
7200:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել (լուսանկար)
82Երեկ, 23:54
ԵՄ-ն AliExpress-ին տուգանել է ռեկորդային 550 միլիոն եվրոյով
179Երեկ, 23:03
Ալավերդիում վաղը ջուր չի լինելու
75Երեկ, 22:24