Մեսին դարձավ ԱԱ եզրափակչում խաղացած ամենատարեց դաշտային խաղացողը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ Աշխարհի առաջնության եզրափակչում խաղացած ամենատարեց դաշտային խաղացողը։
39-ամյա արգենտինացին մեկնարկային կազմում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի դեմ։ Նախկին ռեկորդը պատկանում էր Շվեդիայի Գունար Գրենին (37 տարեկան և 241 օրական)։ Նա մեկնարկային կազմում էր 1958 թվականի մրցաշարի վճռորոշ խաղը։
Աշխարհի առաջնության եզրափակչի պատմության ամենատարեց խաղացողը իտալացի դարպասապահ Դինո Զոֆն է։ 1982 թվականին նա խաղաց Արևմտյան Գերմանիայի դեմ 3-1 հաշվով հաղթանակի խաղում՝ 40 տարեկան և 133 օրական հասակում։
Մեսսին նաև դարձավ երկրորդ խաղացողը, որը խաղացել է Աշխարհի առաջնության երեք եզրափակիչներում՝ կրկնելով բրազիլացի Կաֆուի ցուցանիշը։
39-ամյա Մեսին 2023 թվականից խաղում է Հյուսիսամերիկյան բարձրագույն լիգայի (MLS) «Ինտեր Մայամի»-ում։ Եվրոպայում արգենտինացին խաղացել է «Պարի Սեն Ժերմեն»-ի և «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և երեք անգամ՝ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը։ Հարձակվողը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն է (2022), աշխարհի առաջնության փոխչեմպիոն (2014), օլիմպիական չեմպիոն (2008) և երկու անգամ՝ Ամերիկայի գավաթի հաղթող (2021, 2024)։ Մեսսին ռեկորդակիր է «Ոսկե գնդակ»-ի ամենաշատ մրցանակների հաշվով (8 գնդակ)։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
158Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
23203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
46003.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
69103.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
29002.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
29602.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
34701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
33901.11.2026, 20:48