«Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։
Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։
Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»,- գրել է Գ․ Ստեփանյանը։

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
5403:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
7502:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
7000:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
8300:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
12500:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
182Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
89Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
101Երեկ, 22:24