«Պետք էր ատամ ցույց տալ»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Պետք էր ատամ ցույց տալ։
Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ— ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթի բովանդակությանը դեռևս առիթ կունենանք առավել մանրամասն անդրադառնալու, սակայն նկատի ունենալով այդ ելույթին նախորդած Ալիևի ելույթի բովանդակությունն ու տոնայնությանը, հարկ եմ համարում նշել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի վարչապետը խոսեր Արցախի հակամարտության էության, արցախահայության՝ իր հայրենիքում անվտանգ ապրելու բնական իրավունքի, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից դրսևորած ռազմական հանցագործությունների և վերջապես՝ տարածաշրջանում նրա կողմից վարվող ռազմատենչ քաղաքականության մասին և դրա չեզոքացման ուղղությամբ Հայաստանի վճռական մտադրության մասին։
Այլ կերպ ասած, պետք էր ատամ ցույց տալ․․․
Խոսել միայն խաղաղության դարաշրջանի մասին, ցույց տալ, որ Հայաստանը պատրաստակամ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ անտեսելով այն իրողությունը, որ քո երկրի հակառակորդներն այդպես չեն մտածում, ավելին՝ ամեն ինչ անում են քեզանից առավելագույնը կորզելու համար, կարող է թուլության ու անկարողության տպավորություն ստեղծել»։

«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
3600:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
40Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
40Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
42Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
79Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
49Երեկ, 22:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
93Երեկ, 22:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
98Երեկ, 22:36