«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են
Այս տարվա սեպտեմբերից մարզերում գործող պետական հանրակրթական դպրոցների միայն վարչատնտեսական մասն է ենթակա մարզպետների աշխատակազմին, իսկ կրթական բաղադրիչը ենթակա է ԿԳՄՍ նախարարությանը; Տավուշի մարզի հանրակրթական բազում դպրոցներ չունեն վարչատնտեսական մասի համակարգող։ Եվ դա այն դեպքում, որ Տավուշի մարզում շատ են համապատասխան կրթություն ունեցող, սակայն աշխատանք չունեցող, գործազուրկ անձինք։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել,թե մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից քանիսը՞ չունի վարչատնտեսական մասի համակարգող։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական 14 դպրոց սեպտեմբերի 7-ի դրությամբ վարչատնտեսական մասի համակարգող չունի: Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները»: Ինչպե՞ս է լինում, որ մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, սակայն այդ հաստիքները չեն համալրվում։ Տավուշի մարզպետի աշխատակազմում էլ 11 հաստիք է թափուր, սակայն դրանք ևս տարիներ շարունակ չեն զբաղեցվում։ Այս ամենը կասկածների տեղիք է տալիս, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»։

«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
2420:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2920:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
10318:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6517:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
8217:12