«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետությունների պատմական ընթացքը, վերելքներն ու անկումները երբեք պատահականության արդյունք չեն․ դրանք ուղղակիորեն պայմանավորված են տվյալ ազգի առաջնորդի քաղաքական կամքով, բարոյական նկարագրով և ինքնիշխանության ընկալմամբ։ Պատմական ճգնաժամերի և երկրաքաղաքական բեկումնային փորձությունների ժամանակահատվածում պետականության գոյության թերևս ամենավճռորոշ երաշխավորը ազգային տեսլականով օժտված ղեկավարն է։ Սակայն, երբ պետության ղեկը հայտնվում է սեփական աթոռի ու իշխանության պահպանմամբ մտահոգ, ապազգային, անձնակենտրոն անհատների ձեռքում, ազգային անվտանգությունն ու պետականության հիմքերը սկսում են խաթարվել ներսից։
Իսկական ազգային առաջնորդը ձևավորվում է դարավոր պատմության, հոգևոր-բարոյական արժեքների և անզիջում քաղաքական կամքի միաձուլմամբ։ Նա լոկ վարչարար կամ ժամանակավոր կառավարիչ չէ, այլ ազգային ինքնության, արժանապատվության և պետական ինքնիշխանության կրողն ու մարմնավորումը։ Առանց հստակ բարոյական առանցքի և հոգևոր արմատների՝ քաղաքականությունը վերածվում է էժանագին առևտրի, որտեղ ազգային շահերը զոհաբերվում են րոպեական հանգստության կամ անձնական քաղաքական կյանքը երկարաձգելու համար։ Ազգային ղեկավարի բարոյական լեգիտիմությունն է, որ ճգնաժամային պահերին ունակ է համախմբել ժողովրդին, արթնացնել նրա ներքին ուժն ու դիմադրողականությունը։ Ճշմարտացիությունն ու ազնվությունը սեփական ժողովրդի առջև պետության հիմնասյուներն են, մինչդեռ կեղծիքն ու մանիպուլյացիաները քայքայում են հասարակության ներքին միասնությունը և սպանում ապագայի հավատը։
Միջազգային հարաբերությունների անողոք տրամաբանությունը բազմիցս ապացուցել է մի պարզ ճշմարտություն․ տևական և իրական խաղաղությունը երբեք չի ստացվում մուրալով, թշնամու առջև ծնկելով կամ նրան ամենօրյա երախտագիտություն հայտնելով։ Արժանապատվությունից ու սեփական ուժերից հրաժարված խաղաղության քարոզն ընդամենը կապիտուլյացիա է՝ սպառնալիքի տակ, որը ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ ավելի է մեծացնում նրա ախորժակը։ Թշնամու առջև խոնարհված ու անվերջանալի զիջումների գնացող կառավարիչը սեփական թուլությունը փորձում է քողարկել «խաղաղասիրությամբ»՝ իրականում երկիրը տանելով դեպի աստիճանական ինքնալուծարում։
Արժանապատիվ և անզիջում քաղաքականությունը պահանջում է խիզախություն՝ թշնամու կարմիր գծերին հակադրելու սեփական ազգային կարմիր գծերը։ Արտաքին մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն սեփական բանակի, տնտեսության և հոգևոր-մշակութային դիմադրողականության հենքի վրա։ Պետությանն անհրաժեշտ է համարձակ առաջնորդություն, որն ընդունակ է վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն, կայացնել բարդ, բայց պատմականորեն անհրաժեշտ որոշումներ և ազգային շահը դասել ցանկացած աթոռից կամ անձնական բարօրությունից վեր։
Ապագայի մարտահրավերներին դիմակայելու և ազգային գոյությունը երաշխավորելու միակ ուղին ազգային, հոգևոր-բարոյական ամուր հիմքեր ունեցող, անզիջում և համարձակ առաջնորդությունն է։ Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել իրապես ինքնիշխան, հզոր և անվտանգ պետություն, որը չի մուրում իր գոյության իրավունքը, այլ պարտադրում է այն սեփական ուժով և արժանապատվությամբ։
Հ.Գ. Ցավոք, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը հանդիսանում է վերը նշված բոլոր արժեքների կատարյալ հակապատկերը․ սեփական աթոռը պահելու մոլուցքով կուրացած, ազգային ու հոգևոր ակունքներից իսպառ զուրկ, թշնամու առջև ծնկաչոք խաղաղություն մուրացող և սեփական ժողովրդին կեղծիքով ու ստով օրորող այս ղեկավարությունը դարձել է մեր պետականության գոյաբանական ամենամեծ սպառնալիքը»։

«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
1821:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
3021:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
4720:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
6719:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
7918:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
7218:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
6518:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
6118:06