Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան

«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
28
Այսօր, 22:30

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՊԲ զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն ու մեր մյուս նվիրյալներն արդեն պատմության էջեր են մտել որպես հայրենիքը պաշտպանող ու հայրենիքին անձնվիրաբար ծառայած հերոսներ:
Ալբերտն ու մեր մյուս նահատակները մեր երկրի համար ճակատագրական պահին գնացին մարտի: Գնացին ու իրենց չափաբաժին խրամատը կյանքի գնով պաշտպանեցին:
Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ:
Իսկ ովքե՞ր եք դուք: Պատմությունը ձեզ արդեն դասել է դավաճանների և ուրացողների ցանկում, ու դա խմբագրել պարզապես անհնար է:
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին»: