«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են
Այս տարվա սեպտեմբերից մարզերում գործող պետական հանրակրթական դպրոցների միայն վարչատնտեսական մասն է ենթակա մարզպետների աշխատակազմին, իսկ կրթական բաղադրիչը ենթակա է ԿԳՄՍ նախարարությանը: Տավուշի մարզի հանրակրթական բազում դպրոցներ չունեն վարչատնտեսական մասի համակարգող։ Եվ դա այն դեպքում, որ Տավուշի մարզում շատ են համապատասխան կրթություն ունեցող, սակայն աշխատանք չունեցող, գործազուրկ անձինք։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից քանիսը՞ չունի վարչատնտեսական մասի համակարգող։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական 14 դպրոց սեպտեմբերի 7-ի դրությամբ վարչատնտեսական մասի համակարգող չունի: Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները»: Ինչպե՞ս է լինում, որ մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, սակայն այդ հաստիքները չեն համալրվում։ Տավուշի մարզպետի աշխատակազմում էլ 11 հաստիք է թափուր, սակայն դրանք ևս տարիներ շարունակ չեն զբաղեցվում։ Այս ամենը կասկածների տեղիք է տալիս, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»:

«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
2922:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
4721:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
3821:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
5320:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
7119:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
8418:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
7518:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
6618:12