Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան

«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան
35
Այսօր, 20:18

«Փաշինյանի համար կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որ Ալիևի բոլոր թելադրանքները հասցնի սղցնի-անցկացնի»,- լրագրողների հետ զրույցումնշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Հաջիևի ցուցադրական գործողություններին՝ Գանձասարից, և ՀՀ իշխանությունների արձագանքին՝ Կարապետյանը նշեց, որ դա մեր երկրի, մեր ժողովրդի հերթական նվաստացումն էր։ «Պետք է ամեն օր սպասել այդպիսի նոր նվաստացումների, քանի դեռ այս իշխանություններին չենք հեռացրել։ Իրենք ոչ մի ձևով չեն արձագանքում, Բաքվից էլ ուժեղացնում են ճնշումը։ Ալիևը կանգ չի առնելու։ Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել, կարող է զիջումներով ապահովել միայն թվացյալ, ժամանակավոր խաղաղություն»,- ընդգծեց Կարապետյանը։

«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան