«Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ». Արմեն Գևորգյան
![]() 220 Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 15:00 Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել: Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է մնում, թե ինչպես են Ալիևն ու իր թիմը հմտորեն իրենց հաջողություններին տալիս կրոնական երանգ և մոբիլիզացնում մահմեդական աշխարհն իրենց շուրջը: Ցավոք, այս միտմանն աջակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ նշելով «հայրենական պատերազմում» ադրբեջանական ժողովրդի հաղթանակի կարևորությունը ողջ թյուրքական աշխարհի համար: Այսպիսով, Ալիևը և նրա թիմը, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներով փորձում են իրենց ռազմաքաղաքական հաջողությունները ներկայացնել որպես մահմեդականների և քրիստոնյաների որոշակի դիմակայություն: Մենք տեսնում և լսում ենք նման քաղաքականության միայն հրապակային մասը, և կարելի է պատկերացնել, թե ի՛նչ ծավալներով և ի՛նչ բովանդակությամբ է այն վարվում կուլիսներում: Այս քարոզչության հիմնական թեզերն են. • Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը դարձավ բացառություն, երբ մահմեդական երկիրը կարողացավ վերադարձնել կամ խլել քրիստոնյաներից հող (տարածքներ), և դրանով իսկ հնարավորություն տալ բոլոր մահմեդականներին՝ հպարտանալ իրենց եղբայրներով: • Մահմեդականները պետք է համերաշխ լինեն հայկական աշխարհի, այդ թվում՝ սփյուռքի դեմ: • Պատերազմի ելքը պետք է հանգեցնի մահմեդական աշխարհի և, մասնավորապես, թյուրքական ժողովուրդների կարողությունների ամրապնդմանը՝ կապի նոր միջանցքների ձևավորման և աշխարհքաղաքական նոր դասավորության միջոցով: • Թյուրքական աշխարհի համերաշխությունը նոր հնարավորություններ կընձեռի իրենց շահերն առաջ մղելու համար՝ աշխարհում՝ ընդհանրապես, միջազգային կազմակերպություններում՝ մասնավորապես. մեզ հետ ստիպված կլինեն հաշվի նստել: Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը): Նախևառաջ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարում իրեն աշխարհիկ պետություն համարող և Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը քարոզում է կրոնական անհանդուրժողականություն ու ատելություն: Ադրբեջանը, փաստորեն, բացահայտ վարում է քրիստոնեական և մահմեդական աշխարհներն իրար հակադրելու քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հնարավորինս շատ դաշնակիցներ հավաքել մահմեդական աշխարհում: Փաստորեն, այսօր Ադրբեջանի դաշնակիցները որոշվում են երկու հիմնական չափանիշներով՝ փող (նավթ, գազ, տարանցիկ) և կրոն: Կրոնը դարձավ 44-օրյա պատերազմում թյուրքական կոալիցիայի գործողությունների գաղափարական տանիքը: Պետք է մտածել այն մասին, որ թյուրքական աշխարհի առաջնորդների չափազանց մեծ ամբիցիաներն ու ցանկությունները շուտով ժամանակակից Եվրոպային կբերեն կրոնի հիմքի վրա նոր առճակատման: Մահմեդական աշխարհի այսպես կոչված համերաշխությունը կսկսի խաթարել Եվրոպայի քաղաքակրթական կայունությունը: Հակառակ ժամանակակից Եվրոպայում «հետկրոնական» դարաշրջանի սկիզբի մասին կանխատեսումներին, թյուրքական ընդլայնումը հուշում է, որ կրոնական գործոնը սկսում է անտեսանելի, բայց որոշիչ դեր խաղալ նոր գլոբալ գործընթացներում: Նավթադոլարներով վճարվող այս թյուրքական ընդլայնումն իսկական գլխացավանք կդառնա ոչ միայն արևելյան երկրների համար, այլև՝ արևմտյան: Այս քաղաքականության առաջին պտուղներն արդեն դրսևորվում են հարևան Վրաստանում, որտեղ թուրքական գործոնն արդեն որոշիչ է ներքաղաքական կայունության պահպանման համար: Ժամանակակից Թուրքիայում, ազգային գաղափարի ճգնաժամի պատճառով, օսմանյան անցյալը սկսում է դիտվել որպես ապագայի խոստումնալից մոդել: Այս ռազմավարությունը նախատեսված է թյուրքական միջավայրում հնարավորինս լայն լսարանի կարիքները բավարարելու համար: Իսլամը նեոօսմանյան ինքնության առանցքային բաղադրիչն է: Նեոօսմանյան գաղափարների բարձր փոխակերպելիությունը դրանք չափազանց գրավիչ է դարձնում շատ երկրների քաղաքական էլիտաների համար, և Թուրքիայի գործունեությունը նպաստում է այդ գաղափարների տարածմանը նույնիսկ հետ-օսմանյան տարածքից դուրս: Եվրոպան պետք է հաշվի առնի, թե ինչ գին կարող է ունենալ փոխզիջումը՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները պահպանելու և մարդու իրավունքները հարգելու և հանուն ներկայիս աշխարհքաղաքական շահերի դրանք անտեսելու միջև: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը դարձավ միջքաղաքակրթական հակասությունների խորհրդանիշ, որոնք ունեն կրոնական հիմքեր: Եվ ահա, 20 տարի անց, շատ հետազոտողների կանխատեսումները «քաղաքակրթությունների բախման» կրոնական ծագման վերաբերյալ՝ որպես 21-րդ դարում համաշխարհային քաղաքականության լուրջ մարտահրավեր, ավելի ու ավելի են արդիականանում: Վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ պետք է ծավալվի այս թեմայով գլոբալ քննարկում, և որտեղ կարող է ձևավորվել այս բախման ռիսկերը չեզոքացնելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը: Անկախ Մեծ Եվրոպայի խնդիրներից՝ մեզ հետ կապված, մենք միշտ պետք է գիտակցենք, որ աշխարհքաղաքական գործընթացների կրոնականացման՝ վերը նկարագրված միտումները միշտ կլինեն տարածաշրջանում բարձր կոնֆլիկտայնության աղբյուր: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների խաղաղության ձգտումը, որպես նոր ռազմական գործողություններից խուսափելու ցանկություն, չի կարող լուծել երկրի և հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցը: Ցավոք, այսօր, հակասահմանադրական և անօրինական որոշումների պատճառով, ես զրկված եմ Եվրոպայի խորհրդում այս թեման բարձրաձայնելու հնարավորությունից՝ լինելով ՀՀ պատվիրակության հիմնական անդամ: Եվ այս առումով անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց: Անկախ ամենից, ես և իմ գործընկերներն այս թեման փորձելու ենք հասցնել միջազգային հանրությանը, որտեղ Հայաստանի համար կարող ենք ազդեցիկ համախոհներ գտնել։ Արմեն Գևորգյան ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
