«Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին». Հաագայի դատարանում ներկայացվեցին վկայություններ
![]() 1674 Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 15:48 Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին: «Փաստը, որ Ադրբեջանը կալանավորվել է այդ 45 անձանց, անվիճելի է»,- ասաց զեկուցողն ու հավելեց, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ: Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվեց՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության: Զեկուցողը նշեց՝ ապացույցներ կան, որոն վկայում են, որ ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: Այսպիսով, դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր: Ընդգծվեց, որ ցավոք սրտի, նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են: «Դուք այսօր կարող եք լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,- նշվեց դատարանում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
