Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել
![]() 478 Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 18:24 Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր՝ ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունն առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա: Այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում: Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
