ՏԻՄ ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտվեց

ՏԻՄ ընտրություններում 20:00-ին քվեարկության գործընթացն ավարտվեց, ընտրատեղամասերում քվեարկությունը դադարեցվել է, մեկնարկել է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում՝ Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։
Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք՝«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:
Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
010:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
4609:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6307:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10103:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
114Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
163Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
307Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
287Երեկ, 22:54