Արմեն Գևորգյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախագծի մասին
![]() 256 Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 12:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գրառումը․ «Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ: 1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին: 2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։ 3. Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար: 4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային՝ ավտոմատ, թե՞ ոչ: 5. Ինչպե՞ս կազդի նման որոշումն այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա: 6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը: 7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ: 8.Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը: Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»: Աղբյուրը` Արմեն Գևորգյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
