ՔՊ-ն շարունակում է «0» մնալ առանց Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ»
![]() 220 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 08:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կիրակի հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի խոշորացված համայնքներում: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել՝ հույս ունենալով, որ իր մերձավոր շրջապատը կկարողանա լուծել հաղթանակի հարցերն ավտոնոմ եղանակով, ինչը ոչ միայն չստացվեց, այլ, ինչպես մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, միայնակ տապալվեցին: Իրականում մինչև հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից այն կողմ ոչ մեկին չի տեսնում ու չի հավատում. բոլորը կախված են իրենից: Որպես օրինակ՝ բանախոսը բերում է ընդամենը երկու-երեք ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սյունիքում, որտեղ ՔՊ-ն բացարձակ հաղթանակ տարավ, քանի որ այնտեղ այցելել ու քարոզարշավին մասնակցել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հատկապես մեծ է դժգոհությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքից, որը համակարգում էր ընտրությունները Սյունիքի մարզում, ու թիմի ներսում ընկալվում է որպես խիստ գոռոզացած, բայց իրականում ոչ կոմպետենտ մարդ: Հետաքրքիր վիճակ է նաև Գյումրիի հետ կապված. մեզ ասացին, որ ՔՊ թեկնածուն, ՔՊ պատգամավորներն ու կուսակցական ակտիվն այնքան թույլ են այդ քաղաքում, նրանց բացարձակ մեծամասնության անցած ճանապարհն այնքան անհասկանալի, անընկալելի է գյումրեցիների համար, որ Սամվել Բալասանյանը, չլինելով Գյումրիում ու անհայտ պատճառներով բացակայելով երկրից, իր ազգանունը կրող դաշինքով հաղթանակ տարավ իշխանությունների նկատմամբ: Իհարկե, շատերը կարծում են, որ քաղաքապետի հարցում նախապես պայմանավորվածություն կար, ու ՔՊ թեկնածուն, այնուամենայնիվ, կընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն փաստացի կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
