«Լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս». ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Զանվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: «Նախագծի՝ շրջանառության մեջ դրվելուց հետո, բազմաթիվ առաջարկներ են ստացվել ու այժմ ներկայացնում եմ փոփոխված, լրամշակված տարբերակը: Նախագծով առաջարվում է օրենքում սահմանել նոր հասկացություն, այն է՝ չնույնականացված աղբյուրներ հասկացությունը: Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվում պատասխանատվությունից»,- ներկայացրեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ մանրամասնելով՝ ի՞նչ նկատի ունեն «չնույնականացված աղբյուր» ասելով. «Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են: Տնօրինողի նույնականացման տվյալներն են՝ աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից, իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական, իրավական ձևը, գրանցման համարը»:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
5000:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
56Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
67Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
225Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
129Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
308Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
119Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
158Երեկ, 00:30