«Հաջորդ տարի ՀՀ-ում կարող են լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ». քաղտեխնոլոգ
![]() 356 Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 00:48 «Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից, Առուշանյանը բանտում էր, Բալասանյանը կովիդով պառկած էր հիվանդանոցում, և երկու տեղից էլ նա պարտվեց։ Սա նրա համար հարված էր, որովհետև իշխանությունը ներդրել էր իր ամբողջ ռեսուրսը և արդյունքում ստացել պարտություն»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրությունների այս արդյունքները միանշանակ ազդելու են մյուս ընտրությունների վրա. «Իշխանության համար աշխատող մարդիկ իրենց պարտությունը տեսնելուց հետո ավելի քիչ եռանդով են աշխատելու»,- ընդգծել է քաղտեխնոլոգը: Ըստ նրա, նոյեմբերի 14-ի ընտրությունները, որոնք կայանալու են Կապանում, Իջևանում և Ստեփանավանում, ևս կարևոր են։ «Եթե ընդդիմությանը հաջողվի հաղթանակ տանել գոնե մեկ-երկու համայնքում, և հետագայում նաև դեկտեմբերի 5-ին որոշ համայնքներում, ապա չի բացառվում, որ հաջորդ տարի ՀՀ-ում կարող ենք ականատեսը լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքները ամբողջովին այլ կարող են լինել»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
