Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով
![]() 315 Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 19:24 Երգիչ Մհեր Արմենիան քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Շուռնուխից Գորիս ճանապարհահատվածի այն հատվածը, որն անցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներով, իրենք ստիպված են եղել անցնել մեքենայով: Պատճառն այն է, որ ռուս խաղաղապահներն ու ՀՀ ԱԱԾ ծառայողները բացատրել են, որ դա կարող է հակառակորդի կողմից դիտվել որպես սադրանք, նրանց կարող են գերի վերցնել կամ այլ գործողությունների դիմել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Արմենիան հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա և իր գաղափարակիցներն այսօր Շուռնուխից քայլերթ են սկսել դեպի Երևան: Նախատեսվում է, որ նրանք Հանրապետության հրապարակում կլինեն նոյեմբերի 7-ին: «Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ»,- ասել է երգիչը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
