Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արմավիրում, բացի ՔՊ-ից, այլ ուժ չի առաջադրվել

Արմավիրում, բացի ՔՊ-ից, այլ ուժ չի առաջադրվել
237
Կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ., 21:30

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ 30-ից ավելի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն Արմավիրի մարզի Արմավիր համայնքն է։

Այստեղ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլ ուժ չի առաջադրվել։

Տեղեկությունը հաստատել է նաև Արմավիրում ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը, որը նաև Արմավիրի գործող քաղաքապետն է։
Հիշեցնենք, որ Խուդաթյանը Արմավիրի քաղաքապետ էր ընտրվել 2018-ին։ Ընտրություններին մասնակցած 9937 քաղաքացուց 6693-ը քվեարկել էր նրա օգտին։